Աբու Բաքրն էր զանգահարել և իր գոհունակությունն էր հայտնում հիասքանչ կատարված օպերացիայի համար


11:48 , 28 հոկտեմբեր, 2016

Նարեկ Սարգսյանն ասում էր՝ Հին Երևան ենք նախագծել: Շենքերի քարերը համարակալում ենք, որ տեղափոխենք այնտեղ: Հիմա ինձ ինչպե՞ս կբաացատրեն բոլոր նախաձեռնողները, թե 1-ին տպագրատան շենքի քարերը, որը երեկ պայթեցվեց, ինչպե՞ս են համարակալել, որ հետագայում տեղափոխեն իրենց միստիկական Հին Երևանը, որի մասին միայն լսել ենք, ինչպես նաև լսել ենք, որ այլմոլորակայիններ կան:

Աբու Բաքրն էր զանգահարել և իր գոհունակությունն էր հայտնում հիասքանչ կատարված օպերացիայի համար:

Հ.Գ. Մի քանի օրից իջնելու եմ քաղաք, ինչ-որ տարածք նայեմ, որոշեմ այնտեղ բիզնես դնել, ու թող ինձ քաղաքապետարանն ասի՝ չի կարելի, որովհետև դա հանրային վայր է կամ քաղաքի կոլորիտին Ձեր նախաձեռնածը չի համապատասխանի: