«Իրավունք». Նրբերշիկի փաթեթի մեջ հայտնաբերվել Է միջատ


10:12 , 28 հոկտեմբեր, 2016

«Նրբերշիկների բաղադրությունում ցուպիկներ և բակտերիաներ սկանդալային պատմությունը դեռ չմարսած, հայ սպառողները բախվեցին մեկ այլ խնդրի ևս։ Այս անգամ ի հայտ եկավ պնդում, որ «Աթենք» ընկերության «Գանձասար» նրբերշիկի փաթեթի մեջ հայտնաբերվել Է միջատ։ Ինչպե՞ս կարող Էր միջատը հայտնվել փաթեթավորված նրբերշիկի մեջ պարզելու համար դիմեցինք ընկերությանը։ Ստացանք ընկերության մարկետոլոգ Զառայի հետևյալ մեկնաբանությունը. «Այն սպառողը, որը նրբերշիկի մեզ հայտնաբերել Է միջատ, նմուշը մեզ չի տրամադրել։ Ուստի չենք կարող վստահ լինել, որ այն մեր ապրանքն Է։ Մեր ընկերությունում ուսումնասիրություններ ենք իրականացրել թե նրբերշիկի տվյալ խմբաքանակում, թե՛ խանութներում, և որևէ խնդիր չենք հայտնաբերել»։

 

Սննդի անվտանգության պետական ծառայությունից էլ փոխանցեցին, որ դեպքի վերաբերյալ բոլոր նյութերը հանձնել են մասնագետներին՝ ըստ տրամաբանության ուսումնասիրություն իրականացնելու համար»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։