Շիրակի մարզպետը, այնուամենայնիվ, հրաժարական է տալիս


17:53 , 22 փետրվար, 2013

Րոպեներ առաջ հայտնի է դարձել, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, այնուամենայնիվ, վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել են «Մեդիամաքսին» ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։