Սեյրան Օհանյանը Սաֆար Աբիևին կոչ է արել զերծ մնալ արկածախնդրություններից և թուլացնել լարվածությունը


17:11 , 22 փետրվար, 2013

Հարգելի լրագրողներ, Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Օհանյանը Աբիևին կոչ է արել, ի դեպ ինչպես և միշտ, զերծ մնալ արկածախնդրություններից նաև ադրբեջանցի զինվորների կյանքի համար: Կոչ է արել թուլացնել լարվածությունը՝ երկուստեք զոհերից խուսափելու համար: Ուղղակի ադրբեջանական կողմը հերթական անգամ իրականությունն ու երազանքները խառնում է իրար: Իրենց ժողովրդին հեշտ է խաբել, որ հայկական կողմը խնդրում է: Նման բան չկա և լինել չի կարող: