Ազատ տեղաշարժման իրավունքը չի նշանակում` ուր ցանկանում ես, կարող ես գնալ և ուրիշներին «եվրոյոնջա» անվանել


17:02 , 22 փետրվար, 2013

Ժողովուրդ, ազատ տեղաշարժման իրավունքը չի նշանակում, որ ուր ցանկանում ես, կարող ես գնալ, մտնել և ուրիշներին «եվրոյոնջա» անվանել: Ազատ տեղաշարժման իրավունքը այն է, որ ՀՀ քաղաքացին կարող է ՀՀ տարածքում առանց խոչընդոտների բնակության վայր փոխի, քաղաքից քաղաք գնա, գյուղից գյուղ գնա և բնակություն հաստատի այնտեղ: Իսկ եվրոպացուն «եվրոյոնջա» ասելով միայն ցույց ես տալիս քո արժեքները: Այդտեղ նկատեցի նաև մարդկանց, ովքեր ԵՄ-ի կառույցներից գրանտ են շահում և ծրագրեր իրականացնում` գումարների մի որոշ մասն էլ «տակով» անում: Չգիտեմ՝ դա անգրագիտություն է, թե տխմարություն, բայց նմանները իրավունք չունեն գոռալու Հայաստան!!! Հայաստան!!!