Կառավարությունը «հասանելի» է քաղաքացու համար


18:30 , 27 հոկտեմբեր, 2016

Image result for ԿառավարությունԿառավարման համակարգում տեղի ունեցեղ փոփոխությունների արդյունքը կախված է նրանից, թե որքանով այս պրոցեսում հաշվի կառնվեն հասարակության պահանջները: Իսկ հասարակության պահանջները հաշվի առնել՝ նշանակում է հասարակությանը մասնակից դարձնել համակարգի բարեփոխման և նոր մոտեցումների որդեգրման գործընթացին:

Նախ տարվող քաղաքական գիծը հանրության պահանջներին համապատասխանեցնելու համար պետք է ապահովել անհրաժեշտ թափացիկ կապ իշխանության վերին օղակների և հանրության միջև, որը պետք է լինի հասանելի ցանկացած քաղաքացու համար՝ իրեն հուզող խնդիրները վեր հանելու համար: Միայն այս քաղաքացու և իշխանության համագործակցության դեպքում է, որ կբարձրանա կառավարման արդյունավետության մակարդակը հանրության համար:

Այս համատեքստում վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևորելով վերնոշյալ հանգամանքը, հանձնարարել է հանրության համար հասանելի դարձնել կառավարության աշխատակազմի այն պատասխանատուների հեռախոսային տվյալները, ովքեր ընթացք են տալու քաղաքացիների ներկայացրած հարցերին և առաջարկություններին:

Ի վերջո հասարակությունը կոչված է ձևավորելու իշխանությունը, իսկ իշխանությունը՝ ծառայելու հասարակությանը և պաշտպանելու նրա շահերը:

Հ.Գ. Երեկ երեկոյան արդեն հրապարակվեցին վարչապետի երեք խորհրդականների ու երեք օգնականների աշխատանքային հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները: