17:46 , 27 հոկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Ֆանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Մարկ Էյրոն ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորումը. հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ նախարարները կքննարկեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները, որպեսզի բանակցային ճանապարհով հաջողվի գտնել հակամարտության խաղաղ և կայուն լուծումը: