Հռոմի Պապն աղոթում է Իտալիայի կենտրոնում երկրաշարժից տուժած բնակիչների համար


16:52 , 27 հոկտեմբեր, 2016

319136_5_Araratnews.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն աղոթում է Իտալիայի կենտրոնական շրջանների բնակիչների համար, որոնք տուժել են նախօրեին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:

«Ես աղոթքով իմ զորակցությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր տուժել են Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով»,– իր թվիթերյան էջում այս մասին գրել է Սրբազան քահանայապետը։

Նախօրեին տեղի ունեցած ցնցումներից մեկի ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ, մյուսինը՝ 5,9: Ցնցումներն անօթևան են թողել մի քանի հազար բնակչի: