15:24 , 27 հոկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
«Դա վախեցնող թիվ չէ, ես այն կբնութագրեի որպես ակնկալիք»,-մեկնաբանելով Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության դրական վերաբերմունքի, ինչպես նաև Ռուսաստանի՝ որպես գլխավոր գործընկերոջ ընկալման 17%-ով նվազելու փաստը, այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ռուս հրապարակախոս, միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը:
Նշենք, որ վերոնշյալ թիվը ստացվել է Եվրասիական բանկի հետազոտական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքներով:
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի տեղեկատվական համագործակցության, ինչպես նաև փոխըմբռնման ճգնաժամի պատճառներին՝ բանախոսը նախ և առաջ կարևորեց այն իրողությունը, որ այս ամենը տեղի է ունեցել բավական կարճ ժամանակահատվածում:
«Կարծում եմ, որ նախ և առաջ պետք է որոշել պատճառները, հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ: Անձամբ ես ինձ համար, հետևելով, թե ինչ է տեղի ունենում հայկական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցցանցերի հայկական սեգմենտում, պարզել եմ, որ առնվազն 10%-ի համար «պատասխանատու» է Դմիտրի Ռոգոզինն իր հայտարարությամբ»,-նշեց Դենիս Դվորնիկովը՝ մանրամասնելով, որ նկատի ունի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարությունը, թե ինքը սովորական է համարում Ադրբեջանին Ռուսաստանի կողմից հարձակվողական զինատեսակների վաճառքը:
Առկա ճգնաժամի մյուս պատճառը, ըստ բանախոսի, Ռուսաստանյան հասարակության՝ Հայաստանում առկա իրողությունների ընկալման բացակայությունն է, «այս կամ այն իրավիճակի, փաստերի և իրողությունների հուզականության ընկալումը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ