Որո՞նք են իմունիտետի անկման նախանշանները և ինչպես բարձրացնել իմունիտետը


07:58 , 27 հոկտեմբեր, 2016
Image result for имунитетԻմունիտետը օրգանիզմի պաշտպանությունն է արտաքին կամ ներքին նյութերի՝ անտիգենների նկատմամբ: Արտաքինները բակտերիաններն են, սնկերը, վիրուսները, ներքինները՝ բջիջները, որոնք փոփոխվել են վիրուսների կամ այլ ազդակների ազդեցության հետևանքով: Իմունիտետը հիմնականում անկում է ապրում սթրեսների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ: Համակարգի վրա բացասաբար են ազդում նաև վատ էկոլոգիան, գերտաքացումը, գերսառեցումը, ոչ առողջ սնունդը, ծխելը, ալկոհոլը, աղտոտված օդով տեղատարածքները, անկայուն քունը: Հաճախ իմունիտետը անկում է ապրում հետվիրահատական շրջանում քանզի դա նույնպես սթրես է օրգանիզմի համար: Իմունային համակարգի անկման նշաններն են՝ խրոնիկ հոգնածություն, անընդհատ քնելու ցանկություն կամ հակառակը՝ անքնություն, գլխացավեր, հոդային և մկանային ցավեր, լարվածություն։ Վատ իմունային համակարգը բացասաբար է ազդում նաև արտաքինի վրա՝ մաշկի գույնը դառնում է անառողջ, սկսվում է մազաթափություն, ատամների և եղունգների էմալի վատացում: Կարող են առաջանալ խնդիրներ նյարդային համակարգի հետ, որոնք կուղեկցվեն տրամադրության տատանումներով, երբեմն՝ քորով: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել գարնան և աշնան ամիսներին և փորձել ամրապնդել այն: Բժիշկ-նյարդաբանի խոսքով՝ ամենօրյա ճաշացանկը պետք է լինի բազմազան ու հարուստ վիտամիններով: Պարտադիր պետք է օգտագործել բանջարեղեններ և մրգեր, հետևել, թե որ սնունդը ինչ վիտամին է պարունակում, և փորձել այնպես անել, որ թեկուզ մասնակի, բայց ստանաք բոլոր խմբերի վիտամիններից: Կան նաև վիտամինային հաբեր և ներարկումներ իմունիտետի բարձրացման համար, բայց ցանկալի է նախևառաջ խորհրդակցել բժշկի հետ: