15:10 , 26 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ինդոնեզիայի Գորոնտալո նահանգում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով ջրածածկ է եղել մոտ 1,5 հազար բնակելի տուն: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Երկրի Ազգային աղետների կառավարման կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ իշխանությունները նահանգում աղետի գոտու վիճակ են հայտարարել:
Ջրի մակարդակի բարձրությունը հասնում է 50-100 սանտիմետրի: