Մինչև գազի սակագնի թատրոնը չավարտվի, ես վարչապետին չեմ վստահի


13:00 , 26 հոկտեմբեր, 2016

Image result for ՎարչապետԱյս օրերին շատ է խոսվում նորանշանակ վարչապետի ռեֆորմների ու նորարարությունների մասին։ Անձամբ ես դեռ զգուշավոր լռողի կարգավիճակին եմ նախապատվություն տալիս, որովհետև թեև քիչ ժամանակ է անցել, որպեսզի վարչապետը նույնիսկ ցանկության դեպքում կարողանար ինչ-որ շոշափելի փոփոխությունների հասնել, բայցևայնպես, ներկա պահին խոսակցություններն ավելի շատ են, քան ռեալ գործողությունները։

Անձամբ ես կարող եմ ասել մի ոլորտ, որտեղ շոշափելի փոփոխություն անելը մեկ օրվա հարց է, ու այդ փոփոխության լինելու դեպքում ես կսկեմ հավատալ վարչապետին ու իշխանություններին։ Դա գազամատակարարման ոլորտն է։

Մինչ այժմ Հայաստանում գործում է մի պրիմիտիվ լոխոտրոն․ Գազպրոմը սահմանին գազը վաճառում է ինքն իրեն մի գնով, իսկ սպառողին վերավաճառում է միանգամայն այլ գնով։ Ընդ որում՝ արդեն երկու անգամ գեղեցիկ բեմադրություն են արել և սահմանին վաճառվող գազի գինը 186 դոլարից իջեցրին մինչև 150 դոլար՝ 1000 խորանարդի դիմաց (այսինքն՝ 1 խորանարդ մետր գազի գինը 71 դրամ է), իսկ բնակչությանը այն մատակարարվում է 147 դրամով 1 խորանարդ մետրի դիմաց։ Այսինքն՝ 2 անգամ ավելի թանկ։

Այս թատրոնը մինչև չդադարի, ես չեմ հավատա և ոչ մի ռեֆորմի։ Ձևակերպեմ իմ ակնկալիքները կառավարությունից, վաչապետից ու նախագահից․

1․ Մեզ այդքան չի հետաքրքրում, թե որքան է նվազում գազի գինը սահմանին։ Բնակչության համար կարևորը դրա սպառման վերջնական գինն է, իսկ քանի որ սահմանին նույն ընկերությունը վաճառում է գազը ինքն իրեն, ապա սահմանի գործոնը ընդհանրապես էական չէ։ Ես չեմ հավատում, որ Տյումենից մինև ՀՀ սահման հասնելիս գազի գնագոյացումը նույնքան է կազմում, որքան սահմանից Երևան ու Հայաստանի այլ մասեր։ Արդար բիզնեսում 100 և ավել տոկոս շահույթը համարվում է գերշահույթ։ Չի՛ կարող սահմանին ստացվող գազի գինը երկու անգամ ավելի ցածր լինել իմ բնակարանի գազի գնից։

2․ Պետք է խստագույնս վերահսկվի գազի կալորիականության ստաբիլության հարցը, որովհետև ամեն գնանկումից հետո դրա կալորիականությունը ավելի ու ավելի է ընկնում և արդյունքում, ոչ մի տարբերություն չկա, թե ինչքան է իջել գինը, որովհետև, միևնույն է, պետք է ավելի շատ գազ սպառել։

Այնպես որ, Ձեզ տեսնենք, ՀՀ իշխանություննե՛ր։