«Չորրորդ իշխանություն». Հովիկ Աբրահամյանը այցելել է Արտաշատի ՀՀԿ Կենտրոնական գրասենյակ


09:48 , 26 հոկտեմբեր, 2016

««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ ժամը չորսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Արտաշատի ՀՀԿ Կենտրոնական գրասենյակ։ Թեև Աբրահամյանը արտաքուստ ցույց է տալիս, որ նեղացած է Սերժ Սարգսյանից վարչապետի պաշտոնից ազատելու համար, սակայն իրականում լրջորեն   մտահոգված  է  իր   թիմի  առաջխաղացմամբ։ Մեր տեղեկություններով, նա հանձնարարել է մարզի պատասխանատուներին լրջորեն զբաղվել ընտրություններով։ Ու թեև խորհրդարանական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, Արտաշատում այդ առումով թեժ է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։