Կարևորը սխալները չկրկնելն է. Անուշկա Մարգարյան


19:28 , 25 հոկտեմբեր, 2016

Կարևորը սխալները չկրկնելն է. Անուշկա ՄարգարյանLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է Անուշկա Մարգարյանը: Երիտասարդ դերասանուհին խոսել է իր երազանքների, ունեցած թերությունների ու ձեռքբերումների, ինչպես նաեւ անձնական այլ թեմաների մասին:

-Անուշկա, ինչի՞ մասին ես երազում:

- Ինչպես շատերը` ես էլ երազում եմ երջանիկ լինել, մտերիմներիս երջանիկ տեսնել. Չէ որ միայն ինքդ քեզ լավ զգալով չես կարող երջանիկ լինել, երջանկությունդ կատարյալ է, երբ մտերիմներդ էլ են երջանիկ: Ինձ համար երջանկությունը պահերով չէ, ինչպես շատերն են ասում, կարծում եմ` կարող ես ուղղակի նայել կյանքիդ, հարազատներիդ ու հետո միայն հասկանալ` արդյոք երջանիկ ես: Թերեւս միայն կյանքիդ վերջին վայրկյանին կարող ես ասել, երջանիկ ես ապրել, թե` ոչ: Ինձ համար այդ գաղափարը շատ հարաբերական է, դա բավարարավածության զգացողություն է, որ միանգամից կարող ես եւ չհասկանալ: Ինձ համար երջանիկ լինելու ամենաբարդ ու միակ ճանապարհը երջանկացնել կարողանալն է:

 -Սիրո մասին ամեն մեկն իր պատկերազումներն ունի. քո սերն ի՞նչ գույն ունի:

-  Իսկ ի՞նչ է սերը: Գոնե ինձ համար սեր նշանակում է` տալ, տալ ու անվերջ տալ, նվիրվել անմնացորդ: Սերը չի կարող մի գույն ունենալ, այն իր մեջ ներառում է բոլոր գույները, անգամ նրանք, որոնք մեր աչքն ի զորու չէ տեսնել: Այն գունավորից գունավորն է, անհնար է ապրել առանց սիրո: Ինձ համար սերը շատ գլոբալ երեւույթ է` կապ չունի ի՞նչ ես սիրում, կամ ո՞ւմ, կարեւորը` ունակ ես: Այստեղ ամենակարեւորն այն է, որ սիրուդ օբյեկտը սեփական եսդ չէ: Սերն անսահմանաություն է ինչպես տիեզերքը. սիրեք, սիրեք ու էլի սիրեք:

-Կան արժեքներ, որոնք կառավարում են մեզ, երբեմն անգամ ստիպում մոռանալ ամենինչի մասին հանուն այդ արժեքների. քո դեպքում որո՞նք են այդ արժեքները:

- Գլխավոր արժեքն այն է, երբ ինքդ ես արժեւորում դա: Եթե որեւէ բան սկսում է կառավարել քեզ, ապա դա արդեն սխալ է: Նման դեպքերում փորձում եմ հեռու մնալ ու արժեզրկել այն, ինչ արժեւորել էի:

 -Յուրաքանչյուրս ունենք թերություններ, բայց միշտ չէ, որ ընդունում ենք դրանք: Ո՞րն է,ըստ քեզ, քո ամենամեծ թերությունը:

-   Իհարկե, թերություններ բոլորս ունենք ու Փառք Աստծո: Եթե չլինեին թերությունները, չէինք աշխատի դրանց վրա ու չէինք փորձի գոնե մոտենալ կատարյալին: Ինքս իմ մեջ անընդհատ թերություններ եմ բացահայտում ու ամեն բացահայտումով հպարտանում եմ, որ գտա եւս մեկը: Դրանք միշտ էլ լինելու են, կարեւորը գիտակցելն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ