Հրադարարի խախտումներ Մովսես գյուղի ուղղությամբ


12:55 , 22 փետրվար, 2013

Հրադարարի խախտումներ Մովսես գյուղի ուղղությամբԱդրբեջանական առաջապահ ստորաբաժանումներն այս գիշեր շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ադրբեջանցիները նախորդ օրերի պես գնդակոծել են հայկական գյուղերը, հայկական ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել եւ լռեցրել են հակառակորդին: ՊՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: