ՖԻՖԱ-ն 202 հազար եվրոյով տուգանել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային


17:12 , 25 հոկտեմբեր, 2016

FIFAAraratnews.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ն տուգանել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) անչափահաս ֆուտբոլիստների գրացման գործընթացում խախտումներ կատարելու համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Ֆեդերացիային վեց ամիս է տրվել համապատասխան ճշգրտումներ կատարելու համար: Տուգանքի չափը կազմում է 220 հազար շվեյցարական ֆրանկ (202 հազար եվրո): RFEF-ը պետք է փոխի անչափահաս խաղացողների գրանցման համակարգը:

«RFEF-ը խախտել է ՖԻՖԱ-ի որոշ օրենքներ՝ օտարերկրյա անչափահաս խաղացողների գրանցման վերաբերյալ», – ասված է ՖԻՖԱ-ի հաղորդագրության մեջ: