Շվեդիայի ազգային թանգարանը հրապարակել է 3000 կտավ՝ բարձր


16:32 , 25 հոկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Շվեդիայի ազգային թանգարանն անվճար ներբեռնման համար հասանելի է դարձրել իր հավաքածուի երեք հազար ամենահանրաճանաչ նմուշները՝ բարձր թողտվությամբ: Այս՝ բարձր որակով նկարները հասանելի են Վիքիպահեստում: Դրանք նաև ավելացվելու են թանգարանի առցանց տեղեկատավական բազայում:

Այս մասին տեղեկանում ենք artchive.ru կայքից:

Մինչև 2017 թվականը պատկերասրահը փակ է, վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Որպեսզի ցանկացողները հնարավորություն ունենան հիանալ արվեստի գործերով, նախորդ տարի թանգարանը Wikimedia-ի հետ համատեղ նախագիծ է իրականացրել, ինչի արդյունքում էլ շուրջ 3000 նկար դարձել է հասանելի բոլորին:

«Թվայնացման  նախագիծը կարևոր քայլ է, հնարավորություն է տալիս Ազգային թանգարանի հավաքածուն դարձնել ավելի հասանելի»,- ասել են թանգարանի մամուլի ծառայությունից:

Թանգարանի տնօրենի խոսքով՝ ձգտում են այսպես նաև պրոպագանդել արվեստը, մեծացնել հետաքրքրությունն արվեստի, պատմության նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ