Ֆրանսիական Կալե քաղաքի ներգաղթյալները լրագրողների են թալանել


11:00 , 24 հոկտեմբեր, 2016

Ֆրանսիական Կալե քաղաքի ներգաղթյալները լրագրողների են թալանելAysor.am-ը գրում է.

Ֆրանսիական Կալե քաղաքի ներգաղթյալների ճամբարում Գերմանիայից երկու լրագրող դարձել են թալանի զոհ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Auberge des migrants կամավորական կազմակերպության ներկայացուցչին։

«Ճամբարի բնակիչները ճաշից հետո թալանել են այնտեղ աշխատող գերմանացի երկու լրագրողի»,-ասել է նա։

Նշվում է, որ լրագրողներից գողացվել են բջջային հեռախոսներ։

Սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  հայտարարել էր  Կալեում գտնվող ներգաթյալների ամենամեծ ճամբարի վերջնական ոչնչացման մասին։