Մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը


10:00 , 24 հոկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Նախօրեին 78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: 
 
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013 թ.) Ն.Հովհաննիսյանի ֆիլմերից շատերն այնքան մեծ ժողովրդականություն էին վայելում, որ դրանցից շատ ֆրազներ մարդկանց շուրթերին էին. «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) , «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.) …

Ներսես Հովհաննիսյանը ծնվել է 1938 թ.-ին: Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ