Գերմանիան 34 մլն եվրո կհատկացնի Մոսուլի փախստականներին


19:55 , 22 հոկտեմբեր, 2016

06-12-2014Checkpoint_MosulAraratnews.am-ը գրում է.

Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Մոսուլն ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրելու հետևանքով ավելի շատ փախստականներ կձգտեն գնալ Իրաքի այլ շրջաններ ու Թուրքիա: Այս կապակցությամբ պաշտոնական Բեռլինը պատրաստ է առանձնացնել 34 մլն եվրո, որը կտրամադրվի փախստականների կարիքները հոգալու համա ր: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարար Գերդ Մյուլլերը:

«Միայն Մոսուլի և դրա շրջակայքի համար մենք կարող ենք հատկացնել հավելյալ 34 մլն եվրո` որպես շտապ օգնություն»,- ասել է նա:

ՄԱԿ-ի տվյալներով` Մոսուլից կարող է փախչել մինչև 1 մլն մարդ: Թե նրանցից քանիսն ի վերջո կհայտնվեն Գերմանիայում` Մյուլերը դժվարացել է պատասխանել: «Ես դա ասել չեմ կարող, սակայն դա շատ դրամատիկ իրադրություն կլինի»,- ասել է նա:

Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու ցամաքային գործողությունները սկսվեցին հոկտեմբերի 17-ի առավոտյան: Իրաքյան կառավարական ուժերից բացի, դրանց մասնակցում են նաև քրդական միավորները, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիան: