Ճապոնիայի արևմուտքում ավելի քան 100 հետցնցում է գրանցվել


17:36 , 22 հոկտեմբեր, 2016
Ճապոնիայի արևմուտքում ավելի քան 100 հետցնցում է գրանցվելAysor.am-ը գրում է.
Ավելի քան 100 հետցնցում է գրանցվել Ճապոնիայի արևմուտքում, որտեղ նախօրեին 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, հայտնում է ТАСС-ը` հղում անելով Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներին։
 
Ճապոնական սեյսմոլոգները կանխատեսում են, որ ստորգետնյա ցնցումները կշարունակվեն, իսկ մեկ շաբաթվա ընթացքում այդ նույն տարածաշրջանում սպասվում է ևս մեկ հզոր երկրաշարժ։ Այսօրվա դրությամբ տարերքի հարվածի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, հիմնականում ՝ կոտրված ապակուց են վնասվել կամ ընկելու հետևանքով։
 
Ավելի քան 3 հազար մարդ ժամանակավոր կացարաններում է մնում՝ վախենալով վերադառնալ տուն։ Տրանսպորտային երթեւեկությունը ամբողջովին կանգնել է, ատոմային էներգետիկայի օբյեկտները չեն տուժել։