ԻՊ ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել 284 մարդու


16:16 , 22 հոկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսուլում մահապատժի են ենթարկել 284 մարդու: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայությունների մի աղբյուրի։

Մահապատժի ենթարկվածների թվում եղել են նաև երեխաներ։ Նրանց բոլորին գնդակահարել են։ Ոճրագործությունից հետո սպանվածների մարմինները բուլդոզերով նետել են ընդհանուր գերեզմանը։

Հոկտեմբերի 17-ին իրաքյան զինուժն ու քրդական զինված խմբավորումները սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: