Մոուրինյոն և Կոնտեն չեն հայտնվել ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչների ցանկում


14:48 , 22 հոկտեմբեր, 2016

Մոուրինյոն և Կոնտեն չեն հայտնվել ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչների ցանկումAysor.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չեն հայտնվել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների թվում, հայտնում է Sports.ru-ն:
 
Ցուցակն այսպիսի տեսք ունի՝ Մասիմիլիանո Ալլեգրի, Կլաուդիո Ռանյերի, Ֆեռնանդու Սանթուշ, Դիդյե Դեշամ, Քրիս Քոուլմեն, Լարս Լագերբեկ, Մայքլ Օ’Նիլ, Զինեդին Զիդան, Ունայ Էմերի, Լորան Բլան, Խոսեպ Գվարդիոլա, Յուրգեն Կլոպ, Լուիս Էնրիկե, Տատա Մարտինո, Դիեգո Սիմեոնե, Իգնասիո Գայդա, Խուան Անտոնիո Պիցցի, Ռեյնալդո Ռուեդա և Ռույ Վիտորիա։
 
ՖԻՖԱ-ն ամբողջական ցուցակը կհրապարակի 2017 թվականի հունվարի 10-ին: Այդ օրը կկայանա նաև «Ոսկե գնդակի» հանձման արարողությունը: