Թիբո Կուրտուան հայտնվել է «Ռեալի» տեսադաշտում


12:32 , 22 հոկտեմբեր, 2016

Թիբո Կուրտուան հայտնվել է «Ռեալի» տեսադաշտումAysor.am-ը գրում է.

Լոնդոնյան «Չելսիի» և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Թիբո Կուրտուան հայտնվել է մադրիդյան «Ռեալի» տեսադաշտում, հայտնում է Football.ua-ն։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբն» ամռանը փորձել է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Հեայի տրանսֆերը, սակայն ապարդյուն։

Իսպանական Don Balon պարբերականի տվյալով՝ այժմ մադրիդցիներն իրենց ուշադրությունը բևեռել են տաղանդաշատ մեկ այլ դարպասապահի՝ 24-ամյա Թիբո Կուրտուայի վրա, ով հանդես է գալիս «Չելսիում», սակայն դեմ չէ հեռանալ Անգլիայից։

Հարկ է նշել, որ Կուրտուան իսպանական Պրիմերայում խաղալու փորձ արդեն ունի. 2011-2014 թթ. նա վարձավճարով հանդես է եկել մադրիդյան «Ատլետիկոյում»։

Ենթադրվում է, որ Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահը կհամաձայնի տեղափոխվել «Ռեալ», եթե վերջինս ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում լավ առաջարկ ներկայացնի։