1. Այս տեղեկությունը այս աղբյուրով դնում եմ, որովհետև սկզբունքորեն համամիտ եմ և գտնում եմ, որ պետական աշխատողները, բացի գերատեսչության տեղեկատվության և PR ոլորտի պատասխանատուներից, Ֆեյսբուքում անելիք չունեն։ Վաբշե չունեն։
2. Եթե այս տեղեկությունը իրականությանը համապատասխանում է, շատ լավ է։
3. Եթե այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ապա արժե այնպես անել, որ հետագայում իրականություն դառնա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ պետական կառավարման հիմնարկների բոլոր աշխատակիցներին արգելված է աշխատանքային ժամերին`9:00-ից մինչև 18:00-ն, համացանցերում ճեմել: