Նոր պատժամիջոցները մեծ վնաս կհասցնեն ՌԴ–ԵՄ հարաբերություններին. Պեսկով


18:28 , 21 հոկտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Նոր պատժամիջոցները մեծ վնաս կհասցնեն ինչպես եվրոպական առանձին երկրների, այնպես էլ ԵՄ–ի հետ Ռուսաստանի հարաբերություններին ընդհանուր առմամբ եւ չեն նպաստի խնդրի լուծմանը։

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք բացարձակապես ապակառուցողական ենք համարում դիրքորոշումը, որն ուղղված է պատժամիջոցային գործերի ընդլայնմանն ու շարունակմանը։ Մենք կարծում ենք, որ դա բավականաչափ ուժեղ հարված է հասցնում ինչպես առանձին երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին, այնպես էլ ԵՄ–ին ընդհանուր առմամբ»,– ասել է Պեսկովը։