Օձ` Երևանի սեփական տներից մեկի լողավազանում


15:32 , 21 հոկտեմբեր, 2016

ocՀոկտեմբերի 21-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 93/5 տան լողավազանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: