Ր. Հովհաննիսյանը հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում. ՀՀ նախագահի մամուլի խոսնակ


18:26 , 21 փետրվար, 2013

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես է եկել մեկնաբանությամբ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ:
«Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում, և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է Արզումանյանի մեկնաբանության մեջ:

Աղբյուրը՝ Panorama.am