13:42 , 21 հոկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Երեկ գիշերը Սուդակ քաղաքում, քաղաքային զբոսայգում վանդալները կոտրել են Լենինի արձանը։ Այդ մասին տեղեկացնում է «rg.ru»-ն՝ նշելով, որ այդ մասին լուսանկարները համացանցում տարածում են ականատեսները։ Ընկնելուց հետո արձանը մասերի է բաժանվել։
Ըստ աղբյուրի, գիշերային ժամերին քաղաքային այգում մարդ չի լինում, ինչից էլ օգտվել են հանցագործները։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում և փորձում է կանգնել հետքի վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ