Րաֆֆի Հովհաննիսյանի գերխնդիրը պսևդո համախոհներին ու արկածախնդիրներին դիմադրելն է


18:00 , 21 փետրվար, 2013
ՄԻԱԿ քարտուղար

Րաֆֆի Հովհաննիսյանի գերխնդիրը այս փուլում որոշ պսևդո համախոհներին և իրենց օրգանիզմում քաղաքական ադրենալինի մեծ պաշար ունեցող արկածախնդիրներին դիմադրելն է, որը չափազանց բարդ գործ է նրա որակի քաղաքական առաջնորդի համար: Եթե այս փորձությունը նա հաղթահարեց, հետագա գործընթացներն էապես կնպաստեն իր ստացած 37 տոկոսանոց վստահության քվեի նյութականացմանը և քաղաքական կապիտալի վերածմանը: Հակառակ դեպքում մեծ է աստիճանաբար մարգինալացվելու վտանգը: