Թատերական արվեստի ինստիտուտից ծխի ու փնթիության հոտ չպիտի գա. Նազենի Հովհաննիսյան


13:53 , 21 հոկտեմբեր, 2016
Image result for թատերականԷսօր էդ օրն է. ինչ մտքիս գա, ասելու եմ։ Ինչի հետ համաձայն չեմ, ԱՍԵԼՈՒ ԵՄ։
Թատերական ԱՐՎԵՍՏԻ ինստիտուտից ԾԽԻ ու փնթիության հոտ չպիտի գա։ Միջանցքով անցնում եմ, ծուխը «ներծծվում է» մաշկիս մեջ։
Ուսանողը ՊԻՏԻ դասի գա ու գա ՊԱՏՐԱՍՏ։ Ոչ թե որովհետև «անվճարից կընկնի» կամ եսիմ ինչ...
Դասախոսի միակ մոտիվացիան ազգօգուտ կամ հանրօգուտ գործ անելը չպիտի լինի, այլև ՏԱՐՐԱԿԱՆ պայմանները՝ սկսած լսարանային պայմաններից մինչև մութն ընկնելուն պես ինստիտուտի խավար միջանցքներով (որովհետև լույս չեն միացնում) հեռախոսային լույսով խարխափելով դուրս չգալը ու ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ, ոչ թե աղքատավարձը։
Արվեստի ԲՈՒՀ-ը պիտի լինի լուսավոր ու Լույսի մեջ։ Ստեղծագործ, մաքուր ու հավաք։ Փնթիության, վատ կազմակերպված ուսումնական պրոցեսի ու ծխահարված-կիսաքնած ԱՐՎԵՍՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ։ Ու մի բան էլ, ուսանողներից մեկը, ով վարձ էր տալիս, փորձեց պահանջատեր լինել... Հարգելինե՛րս, վարձը տալիս եք ԲՈՒՀ-ին, երևի... բայց հաստատ ոչ դասախոսին։ Ու պահանջատեր եղեք ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ նկատմամբ. ԴԱՍԻ գալով, ՊԱՏՐԱՍՏ լինելով ու տանելով էդ ծխահարված իրականությունից այն ամենն, ինչ ձեզ համար բյուրեղացնում, մաքրում, զտում են ձեզ համար ձեզնով ապրող ինձ պես անխելք դասախոսները!!!! ՎԵՐՋ!