12:12 , 21 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը կրկին քննադատել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին Ռուսաստանի հետ կապերի մեջ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ Թրամփն իր ելույթները ռուսական աղբյուրներից թարգմանում է անգլերեն և օգտագործում իր հայտարարություններում:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է Քլինթոնի և Թրամփի եզրափակիչ հեռուստաբանավեճը, որում ըստ CNN-ի՝ հաղթել է ԱՄՆ-ի նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը: