ԵԱՀԿ Մինսկի խումբը ֆրանսիացի նոր համանախագահ ունի


12:04 , 21 հոկտեմբեր, 2016

Ֆրանսիան փոխել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքը։

Տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Նախագահի հրամանագրով Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին:

Ներկայիս ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնին նշանակվել էր 2014 թվականին: