Իրանը բողոքի նոտա է հղել Թուրքիային


11:48 , 21 հոկտեմբեր, 2016

Panorma.am-ը գրում է.

Իրանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանը,-հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ Իրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինը կանչվել է ԻԻՀ ԱԳՆ, որտեղ իրանական կողմն խիստ բողոքն է հայտնել թուրք դեսպանին՝ կապված՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի այն հայտարարության հետ, թե Իրանի կրոնական քաղաքականությունն իր ազդեցությունն է ունենում Իրաքում տեղի ունեցող գործընթացների վրա:

Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանն արձագանքել է նաև Իրանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ