Փոփոխությունները պետք է սկսել կառավարությունից


11:50 , 21 հոկտեմբեր, 2016

Image result for կառավարությունՓոփոխությունները պետք է սկսել կառավարությունից

Կառավարության նոր ծրագրի քննարկումները հետաքրքիր ելևեջներով են ընթանում, ընդ որում՝ այս պրոցեսում յուրաքանչյուրն իր խնդիրն ունի՝ փիառվելու, ինքնաներկայացվելու, անձնական ամբիցիաները բավարարելու կամ ուղղակի սեփական կարծիքը արտահայտելու:

Եթե անկեղծ լինեմ, կառավարության ծրագրում միակ միտքը, որ ուղեղումս դաջվել է, հետևյալն է՝ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից, այսինքն՝ կառավարությունից:
Սա վերջին 2 տասնամյակում իշխանությանը ամենավախեցնող գործոնն է, որից բոլորը խուսափել են գիտակցորեն, միգուցե՝ ոչ գիտակցորեն:

Հավատը բոլորս ենք կորցրել, բայց թունելի վերջում լույսեր տեսանելի են: