Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը


16:56 , 21 փետրվար, 2013

Թե ինչ են քննարկել Սարգսյանն ու ՀովհաննիսյանըՆախագահականի կայքէջը կարճ հայտարարություն է տարածել՝ կապված կայացած Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման հետ։ Թեև մանրամասներ չեն բարձրաձայնվել, սակայն նշվում է` քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը։

Նյութի աղբյուրը` այստեղ