Կատալոնիայում հանվել է ցլամարտի արգելքը


23:50 , 20 հոկտեմբեր, 2016

culAraratnews.am-ը գրում է.

Իսպանիայի Սահմանադրական դատարանը վերացրել Է Կատալոնիայի ինքնավար հանրակցությունում ցլամարտ անցկացնելու արգելքը:

Այդ մասին հոկտեմբերի 20-ին հաղորդվում Է հաստատության կայքում:

2010 թվականին ցլամարտն արգելելու որոշումն ընդունել Էր Կատալոնիայի խորհրդարանը: Իր որոշման մեջ նա հենվել Էր զանգվածային միջոցառումների անցկացման վերաբերյալ տարածաշրջանային նորմերի եւ կենդանիների պաշտպանության մասին օրենքների  վրա: Սակայն Մադրիդում համարել են, որ այդ հարցը դուրս Է գալիս տեղական իշխանությունների իրավասության շրջանակներից:

Արդյունքում՝ վերականգնել են ցլամարտի իրավունքները, քանի որ, իսպանական օրենքների համաձայն, այն երկրի մշակութային ժառանգության մաս Է կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: