Ֆիլիպիններում թայֆուն է մոլեգնում. զոհվել է 5 մարդ


17:06 , 20 հոկտեմբեր, 2016

article-2496954-1953642400000578-786_964x579Araratnews.am-ը գրում է.

Առնվազն հինգ մարդ է զոհվել Ֆիլիպինների հյուսիսային շրջաններում մոլեգնող «Հաիմա» հզոր թայֆունի հետևանքով: Այս մասին հայտնում է Интерфакс-ը` հղում կատարելով տեղական իշխանություններին:

Թայֆունը պատճառել է բազմաթիվ վնասներ, ավերվել են բնակելի տներ, տապալվել են ծառեր:

Իշխանությունների հրամանով՝ տասնյակ հազարավոր մարդկանց տարհանում է սկսվել երկրի մի շարք հյուսիսային շրջաններից: Առավել շատ տուժել է Կագայան նահանգը, որտեղ թայֆունը սողանքների պատճառ է դարձել: