22:30 , 20 հոկտեմբեր, 2016Արդեն ժամանակն է, որ Apple ընկերությունը նորովի ներկայացնի իր նոութբուքերը։ Այս տարի սպասվում է, որ MacBook համակարգիչները մեծապես կվերափոխվեն և նորովի կներկայանան հասարակությանը։

BlogNews-ը փորձել է հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել նոր նոութբուքի մասին, ինչ արդյունքում մենք գտել են 10 կարևոր կետեր, որոնք և Ձեզ ենք ներկայացնում ստորև․
Այն հասանելի կլինի երկու չափսերով
.jpg)
Այն կունենա բավականին տարբերվող դիզայն

Կլինի ավելի բարակ, քան բոլոր նախորդ մոդելները

Այն կունենա OLED ստեղնաշար, «F1 ...» շարքի փոխարեն

Սա մեծագույն փոփոխություն է. ստեղնաշարի վրա՝ թվերի վերևի շարքում, սպասվում է տեսնել OLED թվային ստեղնաշար։ Այն հնարավորություն կտա հարմարեցնել այդ գիծը ըստ ցանկության՝ վրան տեղադրելով այն բոլոր ֆունկցիաները, որոնք դուք հաճախ օգտագործում եք։
Այն կունենա USB–C ելք
.jpg)
USB–C ելքը կօգտագործվի նաև մարտկոցի լիցքավորման համար։
.jpg)
Մեծ է հավանականությունը որ այն, ինչպես նոր iPhone–ները, կունենա «Haptics» համակարգի վրա հիմնված Touch ID, որի օգնությամբ դուք կկարողանաք գաղտնաբառը փոխարինել մատնահետքով։

Այն հագեցված կլինի ամենաառաջադեմ պրոցեսորով, գրաֆիկայի քարտով և կգերազանցի մնացած համակարգիչներին հզորությամբ և արագագործությամբ։
.jpg)
Այն հասանելի կլինի նոր macOS Sierra համակարգով, որի օգնությամբ դուք կկարողանաք օգտվել Siri համակարգից նաև համակարգչի օգնությամբ։

Այն կներկայացվի հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 27-ին։
