ՊԵԿ-ի կողմից «Ալեքս Գրիգ»-ի ստուգումները կարող են կապված լինել «Կարֆուր»-ի հարցի հետ


16:14 , 21 փետրվար, 2013

ՊԵԿ-ի կողմից հակալֆիկյան արշավից նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Հավանականություն կա, որ բացի Ալեքսանյանի վրա ինչ-որ նախընտրական ճնշումներից, հետընտրական պոպուլիզմից կամ իրական վերադասավորման մասին վարկածներից՝ այս ամենը ունի կոնկրետ նպատակ՝ ճնշելու Ալեքսանյանին, որպեսզի նա հետ կանգնի «Կարֆուրի» մուտքի դեմ սանձարձակած իր արշավից։ Համենայն դեպս, լրագրողների՝ «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի` հայաստանյան շուկա մուտք գործելու վերաբերյալ հարցին և մասնավորապես այն տեղեկություններին, որ «Ալեքս Գրիգ» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը փորձում է խոչընդոտել դրան, Գագիկ Խաչատրյանը նշել է, որ իր տեղեկություններով «Կարֆուրի» մուտքի հարցը պատկան մարմիններում քննարկվում է ու արդեն ունի լուրջ աջակցություն՝ ի դեմս վարչապետի։ Խաչատրյանը նաև վստահեցրել է, որ ոչ մի դաշտում մաքսայինում սահամանափակումներ չկան՝ բացի կառավարության համապատասխան որոշումից: Եվ եթե որևիցե մեկը կհայտարարի, որ մաքսայինում ինքը խոչընդոտի է հանդիպում որևիցե ապրանքատեսակ ներմուծելուց, ապա նա՝ ՊԵԿ նախագահը, պատրաստ է հասարակական քննարկման: Այլ խնդիրների հետ ՊԵԿ-ը ոչ մի առնչություն չունի։

Նյութի աղբյուրը` այստեղ