14:32 , 20 հոկտեմբեր, 2016
Սիրիայի Հալեպ քաղաքի Բուստան Ալ-Քասր շրջանում ահաբեկիչները ականանետներից և հրազենային զենքից կրակ են բացել մարդասիրական միջանցքի վրա, հաղորդում է RIA Novosti-ն։
Տեղեկատվության համաձայն՝ այն վայրում, որտեղով խաղաղ բնակիչները պետք է դուրս գային վերոնշյալ թաղամասից, պայթել է վեց ական։ Բացի այդ ահաբեկիչները կրակ են բացել նաև հսկիչ-անցակետի ուղղությամբ։
Նշվում է նաև, որ ահաբեկիչները մարդասիրական միջանցքից տեղակայված են 200 մետր հեռավորության վրա: