Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու պատճառով Բելգրադի վրա Եվրամիության կողմից գործադրվող ճնշումներն անթույլատրելի են: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Tanug-ին:
«Սերբիան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, սակայն մենք չենք անի այն, ինչը հակասում է մեր ազգային շահերին», - հայտարարել է դիվանագետը:
Բելգրադը հրաժարվում է աջակցել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու միջոցներին, չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի պահանջներին: