Երևանում ռուսական համարանիշներով BMW X6-ը այրվել է


12:37 , 20 հոկտեմբեր, 2016

Երևանում այսօր՝ ժամը 10։50-ի սահմաններում, Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS համարանիշի ավտոմեքենայում։