Ի՞նչ ունի Րաֆֆին թաքցնելու հավաքված ժողովրդից


15:35 , 21 փետրվար, 2013

Իշխանությունը առաջարկում է լրագրողների ներկայությամբ զրուցել, «ընդդիմությունը» հրաժարվում է: Իշխանություններին հրապարակային, ամբողջ ժողովրդի առջև պահանջներ ներկայացնելը և փակուղու առջև կանգնեցնելը աշխարհի յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր ընդդիմության երազանքն է: Իսկ Հայաստանում քաղաքացիների վստահության քվեն ստացած թեկնածուն հրաժարվում է դա անել: 

Մի բան է անհասկանալի. եթե Սերժ Սարգսյանը երեկ համաձայնվեր և Բաղրամյան 26-ից իջներ Ազատության հրապարակ, այդ ինչպե՞ս էր տեղի ունենալու իշխանության փոխանցումը ժողովրդին, որի համար էլ Րաֆֆին պահանջում էր հանդիպում: Ի՞նչ, Ազատության հրապարակի ողջ բազմությանը պիտի ասեին՝ ներող լինեք, բայց առանձին խոսելու բան ունենք: Էդ ինչպե՞ս է իշխանությունը փոխանցվում ժողովրդին առանց ժողովրդի ներկայության: 

Սա ֆարսի, սա ֆարս հանդիսացող ընտրությունների տրամաբանական շարունակությունն է: Սա գործարք է: Եվ միայն միամիտները կարող են մասնակցել քաղաքական այս առևտրին: