Րաֆֆին գիտակցում է, որ ցանկացած անզգույշ կամ անհեռատես քայլ կարող է անկանխատեսելի զարգացումների հանգեցնել


15:31 , 21 փետրվար, 2013

Երկխոսությունը, որը ծավալվեց Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև ու դրանց հետևած իրադարձությունները ցույց տվեցին, որ հետընտրական զարգացումներով ոչ թե էմոցիոնալ, այլ սառը դատողությունների ուղիով ընթանալու կուրս են վերցնում: Րաֆֆին իր քայլով միաժամանակ ցույց տվեց, որ գիտակցում է այն վտանգների ու ռիսկերի մասին, որոնք որպես կանոն նկատվում են հետընտրական ժամանակաշրջանում, և որ այդ ընթացքում ցանկացած անզգույշ կամ անհեռատես քայլ կարող է անկանխատեսելի զարգացումների հանգեցնել: