14:50 , 19 հոկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Ձեռնարկատերերի և գործարարների շարժման-Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարը հոկտեմբերի 19-ին Տաշքենդում պետության ղեկավարի պաշտոնակատար, վարչապետ Շավկաթ Միրզիյոևին առաջադրել է հանրապետության նախագահի թեկնածու և հաստատել է նրա նախընտրական ծրագիրը, հայտնում է «Интерфакс»-ը:
Միրզիյոևը մասնակցել է համագումարին, նաև ելույթ ունեցել:
Նրա ելույթից հետո կայացած քննարկումների արդյունքում համագումարի պատվիրակները միահամուռ Միրզիյոևին նախագահի թեկնածու են առաջադրել դեկտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում:
2003 թվականին ստեղծված Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ունի ավելի քան 230 հազար անդամ և ամենամեծ խմբակցությունը երկրի խորհրդարանում (52 պատգամավոր):