Գիտնականները բացահայտել են՝ ինչպես կանգնեցնել ծերացման գործընթացը


13:00 , 19 հոկտեմբեր, 2016

Ամերիկացի մասնագետները պարզել են, որ NAD+ կոֆերմենտը առանցքային դերակատարում ունի ծերացման գործընթացում։ Ինչպես ցույց են տվել նոր հետազոտությունները, այն օգնում է ավելի երկար երիտասարդ մնալ և երկարացնում է կյանքի տևողությունը։

Ամենայն հավանականությամբ, այս բացահայտումը կհանգեցնի Պարկինսոնի, Ալցհեյմերի հիվանդությունների դեմ նոր մեթոդների մշակմանը, հաղորդում է Zee News-ը։

Գիտնականները առնետներին ներարկել են NAD+։ Հետազոտողները նկատել են, որ կոֆերմենտի շնորհիվ ծերացման գործընթացը կրծողների մոտ ավելի ուշ է սկսվել։