Րաֆֆին իր «եփած ճաշից» գլուխ հանելու համար օգնություն է խնդրում


14:13 , 21 փետրվար, 2013

Սերժ Սարգսյանը հանդիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս պահին դեռ ընթանում է հանդիպումը, և դեռ պարզ չէ հանդիպման ելքը, սակայն դատելով ամենայնից՝ կարելի է ենթադրել, որ Րաֆֆին պարզապես հանդիպում է, որ այս իրավիճակից դուրս գալու ելքերը գտնի ու աջակցություն է խնդրում Սերժ Սարգսյանից: Ինքը` Րաֆֆին, ցանկանում էր ընտրություններից հետո նախնական արդյունքներն իմանալուն պես շնորհավորեր ու գնար իրենց տուն: Սակայն մեկ օրվա ընթացքում ինչ-ինչ հանգամանքներում ինչ-որ բան փոխվեց Րաֆֆու մոտեցումների մեջ և հիմա իր «եփած ճաշից» գլուխ հանելու համար օգնություն է խնդրում: 
Եվ բացառված չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այս քայլի համար որոշ ժամանակ անց հայտնի արմատական քամիների կողմից անվանվելու է «իշխանական սցենար» կամ այլ քաջածանոթ պիտակներով է բնորոշվելու, ասենք` ծախվեց իշխանություններին, քծնանքը սահմաններ չի ճանաչում և այլն, և այլն…