13:52 , 21 փետրվար, 2013
Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում ընդունեց՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տեղի կունենա նախագահական նստավայրում: Թե որքան էր այն իրավիճակի լավագույն լուծումը, ցույց կտա ժամանակը, ի վերջո, շատ քչերին է հայտնի, թե ինչ թեմայի ու օրակարգի շուրջ է հանդիպումը ընթանալու (մինչ այդ հնչած հայտարարությունները այսբերգի երևացող հատվածն են): 13.00-ից հետո շատ ավելի անորոշ վիճակ է ստեղծվել Ազատության հրապարակում, երբ այնտեղ հավաքված քաղաքացիները չէին կողմնորոշվում, թե ինչ անեն: Անկազմակերպվածությունը հիասթափություն է առաջացնում…