Մերկելը չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը


18:29 , 18 հոկտեմբեր, 2016

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը Սիրիայում գործողությունների պատճառով, հաղորդում է Associated Press-ը։

«Ես հակված եմ այն կարծիքին, որ ոչ մի տարբերակ, այդ թվում պատժամիջոցները, պետք չէ բացառել, սակայն մեր առաջնային ձգտումն է ինչ-որ չափով նվազեցնել մարդկանց տանջանքները»,-ասել է նա։

Կանցլերն այս թեման կբարձրացնի «նորմանդական ձևաչափով» նիստի ժամանակ, որը տեղի է ունենալու Բեռլինում հոկտեմբերի 19-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը պատրաստվում են Բեռլինում Ռուսաստանի նախագահի հետ խոսել Սիրիայի թեմայով։